Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, 3-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն, ՀՀ կառավառության 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ԼՕՏ 1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Քաջարանց, 3-րդ փողոց 30/3 հասցեում գտնվող 0,20937 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 891300 /ութ հարյուր իննսունմեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ։
բ/ ԼՕՏ 2․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Քաջարանց, 3-րդ փողոց 3 հասցեում գտնվող 0,06833 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 291000 /երկու հարյուր իննսունմեկ հազար/ ՀՀ դրամ։
2․Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի:
3․Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |