|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-81, qajarancity@mail.ru , qajaran.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մայիսի 2023 թվականի N 197-Ա |
ՍԵՅՐԱՆ ՍԵՐԳԵՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ՁԱԳԻԿԱՎԱՆ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ 1/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,06593 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 17-ի «Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 13-Ա որոշումը և 2023 թվականի մայիսի 26-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած աճուրդի թիվ 23 արձանագրությունը` ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք գյուղ Ձագիկավան 1-ին թաղամաս 1/2 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,06593 հա հողամասը 210220 /երկու հարյուր տաս հազար երկու հարյուր քսան/ ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող Սեյրան Սերգեյի Գրիգորյանին /AR0683148, տրված 10.05.2018թ. 061 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|