Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հաշվի առնելով Սուսաննա Գառնիկի Համբարձումյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարանց գյուղում գտնվող Սուսաննա Գառնիկի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի վկայական՝ 13042012-09-0069/ բնակելի տանը և սպասարկման հողամասին տրամադրել հասցե․
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գ․ Քաջարանց, 2-րդ փողոց, 12 բնակելի տուն:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: