Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596–Ն որոշման դրույթներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Խանջյան 8 բազմաբնակարան շենքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ, օբյեկտը շահագործման հանձնելու նպատակով ստեղծել ընդունող հանձնաժողով, հետևյալ կազմով՝
1․Հանձնաժողովի նախագահ․
Համայնքի ղեկավարի խորհրդական՝ Վազգեն Ազարյանին։
2․ Հանձնաժողովի անդամներ․
· Կառուցապատող՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի ներկայացուցիչ,
· Կապալառու ընկերության ներկայացուցիչ,
· Նախագծող ընկերության ներկայացուցիչ,
· Հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ,
· Որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ,
· Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ,
3.Քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ՝ Սարգիս Խաչատրյանին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթներն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։