Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և42-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելուվայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի3-րդ ենթակետը /հասցե տրամադրելու մասին քաղվածք` 09132MYRQCNM / և հաշվի առնելով Ժորա Գրիշայի Համբարձումյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Ձագիկավան գյուղում գտնվող Ժորա Գրիշայի Համբարձումյանին սեփականության իրավունքի պատկանող (սեփականության իրավունքի վկայական 2185725) 0,073 հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Ձագիկավան, 2-րդ թաղամաս, 32 հողամաս:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: