Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող, Քաջարան համայնքի Գեղի գյուղում գտնվող հողամասը հրապարակային սակարկություններով /մրցութով/ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» թիվ 22-Ա որոշումը և 2025 թվականի հոկտեմբերի 10-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած մրցույթի թիվ 10արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Գեղի գյուղում գտնվող Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,233 հեկտար վարելահողը 25200 /քսանհինգ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել մրցույթում հաղթող Գոռ Լյովայի Հարությունյանին /ծնված՝ 07․12․1985թ․, AS 0349630, տրված 27․08․2018թ․ 061-ից/։
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: