Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Քաղացիական օրենսգրքի» 594-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1․ Որպես նվիրատվություն ընդունել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի Վ․ Տերյան փողոցի թիվ 6 մանկապարտեզի շենք հասցեում գտնվող 09-007-0007-0002 կադաստրային ծածկագրով 0,307հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։