 Ծնվել է 1977թ. Մարտի 31-ին Քաջարան քաղաքում:
Միջնակարգ կրթությունը ստացել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
1995-2000թթ. Սովորել և ավարտել է Գորիսի <<Սյունիք>> ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը; Ունի իրավաբան-իրավագետի որակավորում:
Ծառայել է ՀՀ զինված ուժերում, զորացրվել ՀՀ ԶՈՒ ավագի կոչումով: Զինվորական ծառայության ընթացքում արժանացել է շնորհակալագրերի, խրախուսական պատվոգրերի:
1994-1995թթ. <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասում աշխատել է փոխարկիչի մեքենավար: 2002-2003թթ. Եղել է Քաջարան համայնքի ավագանու անդամ: 2003-2008թթ աշխատել է Քաջարանի քաղաքապետարանում որպես իրավաբանական բաժնի պետ, 2008-2016թթ գլխավոր մասնագետ-իրավաբան՝ 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանով:
Մասնակցել է բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացմանը ՀՀ տարբեր մարզերում և ԼՂՀ հանրային կյանքի տարբեր ոլորտներում:
Քառօրյա պատերազմի օրերին մասնակցել է ինքնապաշտպանական ջոկատների կազմավորմանը, համաքաղաքացիների հետ կազմակերպել օգնություն, տեղափոխել ԼՂՀ սահմանային 1-ին գիծ:
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ <<Վազգեն Սարգսյան>>, Արցախի Մայրության կոմիտեի <<Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին>> հուշամեդալներով:
2016 թ. Նոյեմբերի 18-ց ստանձնել է Քաջարան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի: |