Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի «Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող Քաջարան համայնքի Ներքին Գիրաթաղ գյուղում գտնվող 0,06422 հեկտար վարելահողը հրապարակային սակարկություններով /մրցույթով/ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» թիվ 48-Ա որոշումը և 2025 թվականի հունվարի 14-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած մրցույթի թիվ 03 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք Ներքին Գիրաթաղ գյուղում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական N 12112024-09-0074/ գյուղատնտեսական նշանակության 0,06422 հա վարելահողը 4410 /չորս հազար չորս հարյուր տաս/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 25 /քսանհինգ/ տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել մրցույթում հաղթող Ստեփան Գրիշայի Հայրապետյանին /ծնված՝ 22․11․1962թ․, AS 0275936, տրված 11․07.2018թ. 041 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: