Այսօր: Ուրբաթ, 31 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 56-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ԱՃՈՒՐԴՈՎ/ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, հաշվի առնելով գույքի գնահատման 21.08.2023թ. N 19, 20, 21, և 22 հաշվետվությունները և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում Է.

 

 Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ տրանսպորտային միջոցները հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`

ա/ ԼՕՏ 1. ԳԱԶ 31029 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 281 LL 70)  օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 184000 /մեկ հարյուր ութսունչորս հազար/ դրամ:

բ/ ԼՕՏ 2. ԳԱԶ 3102-121 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 304 LL 11)  օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 301787 /երեք հարյուր յոթ հազար յոթ հարյուր ութսունյոթ/ դրամ:

գ/ ԼՕՏ 3. ԿՕ-449-12 /ԶԻԼ 432932/  մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 648 TS 51)  օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 1240363 /մեկ միլիոն երկու հարյուր քառասուն հազար երեք հարյուր վաթսուներեք/ դրամ:

դ/ ԼՕՏ 4. ԿՕ-449-12 /ԶԻԼ 432932/  մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 685 TS 51)  օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 1790363 /մեկ միլիոն յոթ հարյուր իննսուն հազար երեք հարյուր վաթսուներեք/ դրամ:

2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner