Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին » թիվ 2387-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29 «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն և Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու թույլտվություն տալու մասին» թիվ 35-Ա և Քաջարան համայնքի ավագանու 2026 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի համակցված փաստաթղթերում փոփոխություն կատարելու, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 77- Ա որոշումները, հաշվի առնելով անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /09132Z3GHRBG/՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Ձագիկավան գյուղում գտնվող՝ քաղաքացու անվամբ հաշվառված, սակայն դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող 09-038-0053-0004 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների գյուղատնտեսական արտադրական հողամասը ճանաչել որպես Քաջարան համայնքի սեփականություն։
2․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Ձագիկավան գյուղում գտնվող 09-038-0053-0004 կադաստրային ծածկագրից 0,04890հա «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ:
3․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղում գտնվողհամայնքային սեփականություն հանդիսացող0,04890 հահողամասին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գ․ Ձագիկավան, 1-ին թաղամաս, 1/5 հողամաս։
4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: