Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 7-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ «ԱՐԵՎ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով,  հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 22 դեկտեմբերի 2023թ․ թիվ 82-Ն որոշումը,  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 22012014թտրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության N 0531 լիցենզիան, 11.03.2021թ, տրված N 0083-21 ՋՕ, հաշվի առնելով «ԱՐԵՎ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Հակոբյանին դիմումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող, Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 0.027 հա /09-007-0101-0004 կադաստրային ծածկագրով/ այլ հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) խողովակաշարի կառուցման և սպասարկման նպատակով՝ մինչև 2031 թվականի դեկտեմբերի  31-ը տրամադրել «ԱՐԵՎ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊ ընկերությանը:

2. Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 3380 /երեք հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:

3Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա՝ պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով: 

4Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner