Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 43 հոդվածի պահանջներով, ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 36հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, հաշվի առնելով համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, ըստ որի` Քաջարան համայնքի Խանջյան փողոց 6շենքի թիվ 29 բնակարանի բնակիչ Արարատ Իշխանի Ղազարյանի դիմումով խնդրել է,որ վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, ունի տեղաշարժման խնդիր, հանդիսանում 3-րդ խմբի հաշմանդամ, և ցանկանում է որպես պատրոն նշանակել կնոջը՝ Արևհատ Ալեքսանյանին
որոշում եմ.
1. ԱՐԱՐԱՏ ԻՇԽԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ /ծնված 01/08/1955թ․/ նկատմամբ սահմանել պատրոնաժ։ Պատրոն /օգնական/ նշանակել կնոջը՝ Արևհատ Հայրապետի Ալեքսանյանին՝ /ծնված12/01/1957թ/։
2. Արարատ Իշխանի Ղազարյանի ապրուստի ու նրա կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կենցաղային և այլ գործարքները պատրոնը (օգնականը) կնքում է քաղաքացու համաձայնությամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից և գործում է մինչև ԱՐԱՐԱՏ ԻՇԽԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ՝ իր նկատմամբ սահմանված պատրոնաժի դադարման պահանջը: