Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հոկտեմբերի 2019 թ.

ԱՐԱՐԱՏ ԻՇԽԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 43 հոդվածի պահանջներով, ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 36հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,  հաշվի առնելով համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, ըստ որի` Քաջարան համայնքի Խանջյան փողոց 6շենքի թիվ 29 բնակարանի բնակիչ Արարատ Իշխանի Ղազարյանի դիմումով խնդրել է,որ  վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, ունի տեղաշարժման խնդիր, հանդիսանում 3-րդ խմբի հաշմանդամ, և ցանկանում է որպես պատրոն նշանակել կնոջը՝ Արևհատ Ալեքսանյանին   

որոշում եմ.

1.     ԱՐԱՐԱՏ ԻՇԽԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ /ծնված 01/08/1955թ․/ նկատմամբ սահմանել պատրոնաժ։ Պատրոն /օգնական/ նշանակել կնոջը՝ Արևհատ Հայրապետի Ալեքսանյանին՝ /ծնված12/01/1957թ/։

2.      Արարատ Իշխանի Ղազարյանի ապրուստի ու նրա կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կենցաղային և այլ գործարքները պատրոնը (օգնականը) կնքում է քաղաքացու համաձայնությամբ:

3.      Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից և գործում է մինչև ԱՐԱՐԱՏ ԻՇԽԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ՝ իր նկատմամբ սահմանված պատրոնաժի դադարման պահանջը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Քրիստինե Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner