Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման 22.1 կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20092016-09-0009 վկայականը և հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի, Կապան քաղաքի Գ. Նժդեհ փողոցի թիվ 20 շենքի 10-րդ բնակարանի բնակչուհի Սուսաննա Գեդեոնի Բադալյանի դիմումը`
Որոշում եմ
ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Ձագիկավան (Ձագեձոր) գյուղի 1-ին թաղամաս, 18 բնակելի տանը Սուսաննա Գեդեոնի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության 0,3 հա բնակելի կառուցապատման հողամասում՝ ինքնակամ կառուցված 76.63 ք.մ. արտաքին/ 68,09 ք.մ. ներքին/ մակերեսով անասնագոմը և 13,33 ք.մ. մակերեսով հենապատերը , որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և գրանցել որպես Սուսաննա Գեդեոնի Բադալյանի սեփականություն :