Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հունիսի 2020 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԱԳԻԿԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 18 ՀԱՍՑԵՈՒՄ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵԴԵՈՆԻ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0,3 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 76.63 Ք.Մ. ԱՐՏԱՔԻՆ /68,09 Ք.Մ. ՆԵՐՔԻՆ/ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՆԱՍՆԱԳՈՄԸ ԵՎ 13,33 Ք.Մ. ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԵՆԱՊԱՏԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման 22.1 կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20092016-09-0009 վկայականը և հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի, Կապան քաղաքի Գ. Նժդեհ փողոցի թիվ 20 շենքի 10-րդ բնակարանի բնակչուհի Սուսաննա Գեդեոնի Բադալյանի դիմումը`

Որոշում եմ

    ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Ձագիկավան (Ձագեձոր) գյուղի 1-ին թաղամաս, 18 բնակելի տանը Սուսաննա Գեդեոնի Բադալյանին  սեփականության իրավունքով  պատկանող բնակավայրերի նշանակության 0,3 հա բնակելի կառուցապատման հողամասում՝ ինքնակամ կառուցված  76.63 ք.մ. արտաքին/ 68,09 ք.մ. ներքին/ մակերեսով անասնագոմը և  13,33 ք.մ. մակերեսով հենապատերը , որոնց  պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,  ճանաչել օրինական  և գրանցել որպես Սուսաննա Գեդեոնի Բադալյանի սեփականություն :

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner