Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՌՈԶԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/09/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
20/09/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ 2021 թվականի հոկտեմբերի 3-5-ը կազմակերպում է #DEMOCoDesign Lab սոցիալական նորարարության միջոցառումը։ 

Լաբը իրականցվում է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում և նպատակ ունի մշակել նախագծեր, որոնք կառնչվեն ՏԻՄ-երի լիազորությունների շրջանում մատուցվող համայնքային ծառայությունների կառավարմանը, որակի բարելավմանը,  վերապրոֆիլավորմանը և հնարավոր նոր ինքնածախսածածկվող (ծառայության դիմաց ստացվող վճարները ամբողջությամբ ծածկում են ծառայության մատուցման ծախսերը) ծառայությունների նախագծմանը, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակներում համայնքային ծառայությունների վերափոխմանը կամ նոր ծառայությունների ներդրմանը։

Եռօրյա #DEMOCoDesign Lab-ի ընթացքում մրցույթով ընտրված 6 թիմեր կներկայացնեն իրենց նախնական գաղափարները և փորձագետների օգնությամբ կմշակեն և կդարձնեն նորարարական նախագծեր: Հաղթող նախագծերը կստանան մինչև 4000 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն` նախագծերը կյանքի կոչելու և իրականացնելու համար: 

Մանրամասներին և թեմատիկ ուղղություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://cutt.ly/UW20rMC

 Ծրագրային գաղափարներ կարող են ներկայացնել ՀՀ 52 բազմաբնակավայր (խոշորացված) համայնքները ներկայացնող թիմերը։

 #DEMOCoDesign Lab-ին մասնակցելու համար թիմերը պետք է բաղկացած լինեն նվազագույնը 5  անդամներից, որոնցից առնվազն մեկը պետք է լինի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում ներգրավված անձ (աշխատակազմի ներկայացուցիչ, ավագանու անդամ),  մասնակից ով՝  կունենա ծրագրերի նախագծման ու իրականացման փորձառություն,  ինչպես նաև նորարար գաղափարների հեղինակ և/կամ իրականացնող, և/կամ փորձառություն ունեցող անդամ։

 Հետաքրքրված թիմերը՝ մինչև 2021թ սեպտեմբերի 20-ը, կարող են ուղարկել իրենց նախնական գաղափարները հետևյալ հղումով` https://cutt.ly/dW1YAnr :

 Հարգանքով՝ 

 ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի  թիմ

Բոլորը
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
Քաջարան համայնքի ավագանու 24․06․2022 թվականի թիվ 3
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner