2019 թվականի դեկտեմբերի 5-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում: Բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում ենք մասնակցելու կայանալիք հանրային քննարկմանը:
Օրակարգում`
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2020 թվականի Տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ) և 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման մասին. /Զեկ. Գ.Գաբրիելյան, Վ.Ազարյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի 2020 թվականի աշխատակազմի կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի, պաշտոնային դրույքաչափերի մասին. /Զեկ. Զ.Առաքելյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների 2020 թվականի կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի, պաշտոնային դրույքաչափերի մասին. /Զեկ. Զ.Առաքելյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2020 թվականի վարձատրության չափի մասին. /Զեկ. Զ.Առաքելյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2019 թվականի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին. /Զեկ. Վ.Ազարյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2020 թվականի տեղական տուրքերի վճարների տեսակների ու դրույքաչափերի մասին. /Զեկ. Վ. Ազարյան/
Հանրային քննարկման վերաբերյալ առաջարկություններ կարող եք ներկայացնել Քաջարանի համայնքապետարանի էլեկտրոնային հասցեով` qajarancity@mail.ru կամ անձամբ` գրավոր այն ներկայացնելով աշխատակազմին: