Այսօր: Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 466
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.10.19 «#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության միջոցառում
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման մեջ» ծրագիրը 2019թ. նոյեմբերի 7-9-ը կազմակերպում է «#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության միջոցառումը՝ խրախուսելու բազմաբնակավայր համայնքներում տարաբնույթ խնդիրներին արձագանքող կանանց ակտիվ խմբերի ստեղծումը։#DEMOCoDesign Lab-ին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հայտերի ներկայացման ուղեցույցից, անցնելով հետևյալ հղումով` http://bit.ly/2Oiw0jM  :Լաբի նպատակն է մշակել նախագծեր բազմաբնակավայր համայնքներում կանանց մասնակցությունը խրախուսելու համար: Եռօրյա #DEMOCoDesign Lab-ի ընթացքում մրցույթով ընտրված մինչև 6 գաղափարները կներկայացվեն մասնակիցներին, նրանց օգնությամբ կմշակվեն և կդառնան ... Մանրամասն
07.10.19 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Քաջարանում նշեցին Ուսուցչի տոնն ու Գրադարանավարի օրը: Այս առիթով համայնքապետարանում կազմակերպվել էր հյուրասիրություն: Հրավիրվել էին համայնքի բոլոր դպրոցների տնօրենները, ուսուցիչներ, Քաջարանի գրադարանային միավորման աշխատակիցները: Հրավիրյալները մասնագիտական տոնի կապակցությամբ համայնքի ղեկավարի կողմից արժանացան պարգևների՝ դրամական խրախուսանք և շնորհակալագրեր: Գրադարանավարի օրվա առթիվ պարգևատրվեց <<Քաջարանի համայնքապետարանի գրադարանային միավորում>> ՀՈԱԿ-ի ողջ կոլեկտիվը:

27.09.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Գեղիի միջնակարգ դպրոցը շնորհակալագիր հանձնեց համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին՝ դպրոցի նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի և մշտական աջակցության համար: Առիթը համայնքի ղեկավարի նվերն էր դպրոցին: Երեխաներին տաք սննդով ապահովելու նպատակով վերջերս վերանորոգվել է դպրոցի ճաշարանը, իսկ պարոն Փարամազյանն իր կողմից կահույք, սպասք և խոհանոցային պարագաներ հատկացրեց ճաշարանին: Մանկավարժական, աշակերտական և ծնողական հանրույթը բարձր է գնահատում համայնքի ղեկավարի հոգատար վերաբերմունքը դպրոցի նկատմամբ:

21.09.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ հայրենակիցներ, քաջարանցինե՛ր, շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի և Քաջարանի հիմնադրման 61-ամյա տարեդարձի առթիվ: Անկախությունը մեր ժողովրդի միասնական կամքի արդյունքն է, տոկունության ու հերոսական ոգու հաղթանակը, և յուրաքանչյուրիս պարտքն է՝ փայփայել ու պահպանել այն՝ որպես սրբություն սրբոց ու որպես սրբազան ավանդ՝ ժառանգել մեր սերունդներին: Մեր հարգանքն ու խոնարհումը բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին անկախության զոհասեղանին, հավերժ փառք նրանց հիշատակին: Հայրենիքի ընկալումը ամեն մարդու համար սկսվում է իր բնօրրանից, հարազատ քաղաքից: Հայրենիքի առջև պարտքն էլ սկսվում է համայնքի առջև ունեցած պարտքի մեր գիտակցումից: Հայոց անկախ պետության փոքր, բայց կարևոր ... Մանրամասն
19.09.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՅՑԵՐԸ
Համայնքի բոլոր բնակավայրերը պետք է համաչափ զարգանան. Սա համայնքի ղեկավարի կողմից սահմանված պարտադիր պայման է Քաջարան խոշորացված համայնքում: Թեև, Սեպտեմբերի 21-ին ընդառաջ, Քաջարանը վեր է ածվել մի ընդարձակ շինհրապարակի, ամենուրեք ընթանում են բարեկարգման լայնածավալ շինարարական աշխատանքներ, այսուհանդերձ, գյուղական բնակավայրերը դուրս չեն մնում պարոն Փարամազյանի տեսադաշտից: Նրա վերջին շրջայցերը դեպի Նոր Աստղաբերդ, Գեղի, Քաջարանց գյուղեր էին, որտեղ նույնպես իրականացվում են շինարարական տարբեր բնույթի աշխատանքներ:Ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհները: Քաջարանց գյուղում Քաջարանի կոմունալ տնտեսությունը նոր ջրագիծ է կառուցում: Գյուղի բնակչության համար տարիներ ի վեր այն եղել է կենսական նշանակության ... Մանրամասն
04.09.19 ՎԵՐՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
Այսօր համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը հյուրընկալեց Քաջարանի արվեստի դպրոցի թատերական բաժնի սաներին, ուսուցիչներին, ովքեր վերջերս Բուլղարիայում կայացած << СЛАВЯНСКИЙ ВЕНЕЦ>> միջազգային փառատոնում զբաղեցրել են 1-ին պատվավոր տեղը, ինչպես նաև Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի երիտասարդների հանրապետական առաջնությունից Ոսկե մեդալով վերադարձած Հայաստանի չեմպիոն Նիկոլայ Մանուկյանին: Համայնքի ղեկավարը արժևորեց սպորտի և մշակույթի ոլորտի այս երկու հաղթանակները՝ գնահատանքի ջերմ խոսքեր հղելով սաներին և նրանց ուսուցիչներին: 14 հոգի արժանացան դրամական խրախուսանքի պարոն Փարամազյանի կողմից: Նշված փառատոնին և մրցաշարին նրանց մասնակցությունը հովանավորել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: ... Մանրամասն
28.08.19 ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
2019 թվականին Քաջարան խոշորացված համայնքում ներդրվել է սուբվենցիոն 10 ծրագիր՝ ՀՀ Կառավարության և համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Ծրագրերի շրջանակներում նախատեսված է փոխել բազմաբնակարան շենքերի 10 վերելակ, նոր պուրակի կառուցում՝ Բարիկավանում, Քաջարանի Խանջյան և Աբովյան փողոցների խաղահրապարակների վերակառուցում, փողոցների և ճանապարհների հիմնանորոգում՝ Քաջարանց, Լեռնաձոր, Բարիկավան գյուղերում, քաղաքի Աբովյան փողոցում, մարզահրապարակի վերակառուցում՝ Բակունցի փողոցում: Ծրագրերի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 545,2 մլն դրամ, որից 302,783 մլն դրամ հատկացնում է Կառավարությունը, 242,4 միլիոն ներդնում է համայնքը: Նշված բոլոր վայրերում մեկնարկել են շինարարական աշխատանքները: Համայնքի ղեկավար ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Քաջարան,Լեռնագործների 4

0285-3-21-81

qajaran.syunik@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner