Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշմամբ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Քաջարան համայնքի Նոր Աստղաբերդ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք 5-րդ կարգի գյուղամերձ արոտներից 0.55745 հա /կադաստրային ծածկագիր 09-106-0426-0001-ից/ հողամասի հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 5-րդ կարգի անջրդի վարելահողերի՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով:
2. Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք այլ հողերից 0.98369 հա /կադաստրային ծածկագիր 09-038-0441-0001-ից/ հողամասի հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 5-րդ կարգի անջրդի վարելահողերի՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով:
3. Քաջարան համայնքի Ներքին Գիրաթաղ գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք այլ հողերից 0.95986 հա /կադաստրային ծածկագիր 09-038-0239-0001-ից/ հողամասի հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 5-րդ կարգի անջրդի վարելահողերի՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով:
Սույնորոշումիցբխողգործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: