Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 25-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 54-Ա որոշումը և հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 22-ին կազմակերպած աճուրդի թիվ 09 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնք գյուղ Կավճուտ 3-րդ թաղամաս 16/10 հասցեում գտնվող 09-038-0164-0006 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական 05102020-09-0014/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0,13738 հա հողամասը 145200 /մեկ հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր / ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող Կարինե Ալեքսանդրի Մակիյանին /ՆՔ 000632877, տրված 02.05.2013թ. 061 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: