Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 10-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն և ՀՀ Կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականիմարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Քաջարանց գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,00391 հա բնակավայրերի նշանակության այլ հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման հողերի։
2․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Քաջարանց գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.06037 հա բնակավայրերի հողամասին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գ․ Քաջարանց 2-րդ փողոց, 4/2 հողամաս։
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: