Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով և հաշվի առնելով Գարեգին Նիկոլայի Ադամյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Կավճուտ գյուղում Նիկոլայ Գերասիմի Ադամյանին, Ստելլա Միխայելի Ադամյանին, Օլգա Նիկոլայի Ադամյանին, Էլինա Նիկոլայի Ադամյանին, Գարեգին Նիկոլայի Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական N 1386799) բնակելի տանը և սպասարկման հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Կավճուտ, 1-ին թաղամաս, 7/1 բնակելի տուն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: