Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 10-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշումով, հիմք ընդունելով Կապանի շրջանի Քաջարան գյուղի գյուղական սովետի որոշումը և Քաջարանց գյուղի բնակիչ Դրաստամատ Քրիստափորի Դավթյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնքի, Քաջարանց գյուղում գտնվող Դրաստամատ Քրիստափորի Դավթյանին պատկանող նախկին ջրմուղ կայանի 1-ին /228.6 ք.մ. ներքին մակերեսով/ և 2-րդ /229.7 ք.մ. ներքին մակերեսով/ հարկերին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 2-րդ փողոց, թիվ 73:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: