Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, հիմք ընդունելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 981-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 851-Ն,Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1274-Ն որոշումները և Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 9-Ա և 2024 թվականի մարտի 20-ի թիվ 22-Ա որոշումները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող, հանրության գերակա շահ ճանաչված հողամասերը առաջարկված փոխհատուցման գումարներով ուղղակի վաճառքով օտարելու Հայաստանի Հանրապետությանը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: