Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, համաձայն ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն, ՀՀ Կառավարության 18.05.2006թ 912-Ն, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների և հաշվի առնելով հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքները (ծածկագրեր՝ 2023RKFFWG, 2023AK7LBZ)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Ուժը կորցրած ճանաչել Քաջարան համայնքի ղեկավարի 04 մայիսի 2023 թվականի թիվ 172-Ա և թիվ 173-Ա որոշումները։
2․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գայի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցե՝
ա/ 0,06145 հա հողամասին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարանի համայնք, ք․ Քաջարան Գայի փողոց, 4/1 հողամաս
բ/ 0,00942 հա հողամասին և ավտոտնակին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարանի համայնք, ք․ Քաջարան Գայի փողոց, 4/2 ավտոտնակ
3․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի Գայի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /վկայական 30012020-09-0026/ 0,07087 հա բնակավայրերի նշանակության հողամասի վրա` ինքնակամ կառուցված 94,2ք.մ. արտաքին /84,3.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և գրանցել որպես համայնքային սեփականություն։
4․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: