Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 180-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2024 թվականի N 180-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 145-Ա ՈՐՈՇՄԱՆ N 1, N 3, N 4, N 6 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23 N 186-Ա ՈՐՈՇՄԱՆ N 2, N 3, N 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի,  3-րդ կետի  և 3-րդ մասի, 34-րդ հոդվածի   դրույթներով ո ր ո շ ու մ   ե մ.

1.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2019 թվականի մարտի 11-ի   N 145-Ա որոշման N 1, N3,N4 և  N6   հավելվածներում կատարել  փոփոխություններ և լրացումներ․

1․1․  հավելված N 1 ՝ 

  ա) պաշտոնին ներկայցվող պահանջներ բաժնի  4․1  կետի  «ունի բարձրագույն ճարտարապետական կամ ճարտարագիտական կամ շինարարական  կրթություն» բառերը փոխարինել «ճարտարապետություն կամ շինարարություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն» բառերով։  Նույն բաժնի 4․2  կետից հանել «Առևտրի և ծառայության մասին» բառերը․

    բ) պաշտոնին ներկայցվող պահանջներ բաժնի 42  կետից հանել «Առևտրի և ծառայության մասին» բառերը

     գ) իրավունքները և պարտականությունները բաժնի 9-րդ  կետից հանել «առևտրի և սպասարկման» բառերը․

1.2  հավելված N 3՝ պաշտոնի բնութագիր բաժնի 2․1 կետում  կատարել փոփոխություն և լրացում համաձայն հավելված N 2-ի։

1․3 հավելված N 4 ՝պաշտոնի բնութագիր բաժնի 2․1 կետում կատարել փոփոխություն և լրացում համաձայն հավելված N 5–ի։

 1․4․ հավելված N 6 պաշտոնի բնութագիր բաժնի 2․1 կետում կատարել փոփոխություն և լրացում համաձայն հավելված N 7–ի։

   2.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2020 թվականի մարտի 23-ի   N 186-Ա որոշման N 2, N3  և  N4  հավելվածներում կատարել  փոփոխություններ և լրացումներ.

2․1  հավելված N 2՝ պաշտոնի բնութագիր բաժնի 2․1 կետը  շարադրել նոր խմբագրությամբ  համաձայն հավելված N 3–ի։

  2․2 հավելված N 3՝ պաշտոնի բնութագիր բաժնի 2․1 կետը շարադրել նոր խմբագրությամբ  համաձայն հավելված N 4–ի։

2․3  հավելված N 4՝ պաշտոնի բնութագիր բաժնի 2․1 կետում  կատարել փոփոխություն և լրացում   համաձայն հավելված N 6–ի։

  3. Աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների պատշաճ իրականացումը։

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(126.40 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner