Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով և հաշվի առնելով Երևան քաղաքի բնակիչ Մասիս Արծրունի Ստեփանյանի լիազորված անձ՝ ՀՀ քաղաքացի, փաստաբան՝ Կորյուն Հայկազի Թամրազյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Լեռնաձոր գյուղում գտնվող Մասիս Արծրունի Ստեփանյանին ժառանգության իրավունքով պատկանող (նոտարական ակտի կոդ՝ 612-20240430-84-7906081, նոտարական ակտի գաղտնագիր՝ 5SH3OU) և (նոտարական ակտի կոդ՝ 612-20240430-84-7905765, նոտարական ակտի գաղտնագիր՝ E5CUPE) հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Լեռնաձոր գյուղ, 3-րդ թաղամաս, 10/1 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: