Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ մասերով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամաբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Աբովյան փողոցի թիվ 10 շենքի մերձակա տարածքում գտնվող 0.00453 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա` ինքնակամ կառուցված 45,3 ք․մ․ արտաքին /33,09 ք․մ․ ներքին/ մակերեսով օժանդակ շինությունն ու 45,3 ք․մ․ արտաքին /35,82 ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և գրանցել որպես համայնքային սեփականություն:
2. Վերը նշված ավտոտնակին և սպասարկման հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, ք.Քաջարան, Աբովյան փողոց թիվ 10/2 ավտոտնակ: