Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով և հաշվի առնելով Կապան քաղաքի բնակիչ Հայկ Բագրատի Աբգարյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարանց գյուղում գտնվող Հայկ Բագրատի Աբգարյանին ժառանգության իրավունքով պատկանող (նոտարական ակտի կոդ՝ 833-20240318-84-7785940, նոտարական ակտի գաղտնագիր՝ DW1MZ3) հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 3-րդ փողոց, 33/1 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: