Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 1328-Ն, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 22.1 կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման, հաշվի առնելով, որ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում գտնվող բնակելի տան տնամերձ հողմասի 0.13 հա հողամասը համապատասխանում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով "Հայաստանի ազգային արխիվ" ՊՈԱԿ Սյունիքի մարզային մասնաճյուղի 14.05.2019 թ. թիվ ՍՆ-478, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի աշխատակազմի Սյունիք տարածքային ստորաբաժանման 16.05.2019թ. թիվ N ԱՏ-14/05/2019-22-0025, Լեռնաձորի վարչական ղեկավարի Ս.Պետրոսյանի կողմից 17.05.2019թ. N-10 տրված տեղեկանքները և Անդրանիկ Թադևոսի Մարությանի դիմումը. որոշում եմ._
1.ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անդրանիկ Թադևոսի Մարությանի /ծնված 08.03.1961թ. , ՆՔ 006077408, տրված 05.05.2016թ., 061 կողմից/ իրավունքը վերականգնել բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.13 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի չափով: 2.Սահմանազատված 0.13 հա մակերեսով հողամասի վրա գտնվող՝ 112.76 /մեկ հարյուր տասներկու ամբողջ յոթանասունվեց/ քառ.մ. ներքին մակերեսով բնակելի տունը և 24.8/քսանչորս ամբողջ ութ/ քառ.մ. ներքին մակերեսով անասնագոմը համարել նրա սեփականությունը: 3.Բնակելի տանը և սպասարկման հողամասին տրամադրել հասցե. ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք գյուղ Լեռնաձոր 3-րդ թաղամաս, տուն 16: