Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 10-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշումով. որոշումեմ._
Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 19 շենքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.0020հա հողատարածքին տալ Լեռնագործների փողոց 19/7 հասցե: