Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 փետրվարի 2021 թ.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 21/2 ՀԱՍՑԵՈՒՄ ՌՈՒԲԻԿ ԶԱՐԶԱՆԴԻ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՝ 0,00335 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2021 թվականի հունվարի 20-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» թիվ 23-Ն որոշման 4-րդ հոդվածի 8-րդ կետի ևՔաջարանհամայնքիավագանու 16 մարտի 2018թվականի N 11-Ա որոշումները, հաշվիառնելով Քաջարան  համայնքի, Քաջարան քաղաքի Լեռնագործներ 21-րդ փողոց, բնակարան 5 բնակիչ Ռուբիկ Զարզանդի Մարկոսյանի դիմումը`

                                                                                     ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Լեռնագործներ փողոցի թիվ 21/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N29012021-09-0021) Ռուբիկ Զարզանդի Մարկոսյանի կողմից ինքնակամ կառուցված 55,6 ք.մ. արտաքին /48,11 ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ 0.00335հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման սպասարկման հողամասով՝ընդհանուր 88300 /ութսունութ հազար երեք հարյուր/ ՀՀդրամով, որից  55,36x0,11x10000=61160 (վաթսունմեկ հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամ ավտոտնակի, և 33,5x0,0135x60000=27140 (քսանյոթ հազար հարյուր քառասուն) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ռուբիկ Զարզանդի Մարկոսյանին։

2.Աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner