Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու կանոնակարգի 22.3-րդ և 23.1-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու՝
ա) գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով, քանակական կազմը՝ 3 հոգի.
բ) սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով, քանակական կազմը՝ 4 հոգի.
գ) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, քանակական կազմը՝ 4 հոգի։
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետի «ա», «բ» և «գ» կետերով ստեղծված մշտական հանձնաժողովների անհատական կազմերը՝ համաձայն N1, N2 և N3 հավելվածների։ |