Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հուլիսի 2020 թ.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ՌՈԶԱ ՌԱԶՄԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԸ, 1 ՀԱՏ ԴՌԱՆ և 2 ՀԱՏ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԲԱՑՎԱԾՔՆԵՐՆ ՈՒ ՇԵՆՔԻ ԾԱՎԱԼՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍԵՆՅԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման  վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումներով և հաշվի առնելով քԵրևան, Եղիշե Թադևոսյան փ.  շենք 10, բն 70 բնակիչ  Ռոզա Ռազմիկի Դավթյանի դիմումը և Չարենց փողոցի թիվ 2 շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով «Զեփյուռ Արտ» ՍՊԸ-ի կողմից 27.07.2020թ-ին տրված տեխնիկական եզրակացությունը`

                                            

                                                                                     ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.     ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, ք Քաջարան, Չարենց փողոցի թիվ 2 շենքում Ռոզա Ռազմիկի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող թիվ 26 և 28 բնակարաններում (վկայական N2100385, N09012020-09-0008) ինքնակամ կառուցված պատշգամբները, սենյակը և բացվածքներն, որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված են քաղաքաշինական նորմերով ու կանոններով, ճանաչել օրինական:

2.    Պարտավորեցնել Ռոզա Ռազմիկի Դավթյանին ինքնակամ կառուցած պատշգամբների, սենյակի, 1 հատ դռան և 2 հատ պատուհանի բացվածքների համար տեղական բյուջե վճարել 38090/երեսունութ հազար իննսուն/ ՀՀ դրամ, որից 13,63x0,11x3000=4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պատշգամբների,  1,63x0,11x20000=3590 (երեք հազար հինգ հարյուր)  ՀՀ  դրամ սենյակի և 3x10000=30000  (երեսուն հազար)  ՀՀ  դրամ դռան և պատուհանների համար: Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները` 60-օրյա Ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 

3.     Վերը նշված բնակարանների միավորման արդյունքում առաջացած նոր բնակարանին, տրամադրել հասցե՝

  ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաք, Չարենցի փողոց թիվ 2 շենք, 26,28 բնակարան։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner