Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 փետրվարի 2020 թ.

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդհոդվածի 3-րդ մասով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով և 18-րդ հոդվածի 6-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 11-ի N3-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 4-րդ կետի, «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 36-րդհոդվածի 1-ինմասի 5-րդկետով, որոշում եմ՝

1Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի (այսուհետ՝ մասնակիցներ) քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը փակցնելուհամար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքիտարածքում առանձնացնել հետևյալ անվճար տեղերը` բոլոր մասնակիցների համար ապահովելով հավասար հնարավորություններ (հավասար մակերես).

  1. Քաջարան համայնքի Լեռնագործների  փողոցի թիվ 15 շենքի կողային մասը /արևմտյան/ 30,0 ք.մ,
  2. Քաջարան համայնքի Աբովյան փողոցի պուրակի հայտարարությունների տախտակ -2,5 քմ,
  3. Քաջարան համայնքի Աբովյան փողոցի թիվ 4 շենքի դեպի փողոցը հարող պատը-20,0 քմ,
  4. Քաջարան համայնքի Հյուրանոցի աստիճանավանդակների հենապատը-12,0 քմ,
  5. Քաջարան համայնքի Կենտրոնական կամրջի դիմացի  հենապատը-40,0 քմ,
  6. Քաջարան համայնքի Խանջյան փողոցի թիվ 6 շենքի դիմացի նախկին բուլեռատան հարող պատը-25,0 քմ,
  7. Քաջարան համայնքի Տերյան փողոցի թիվ 2 շենքի դեպի փողոցը հարող պատը-50,0 քմ,
  8. Քաջարան համայնքի Լեռնագործների փողոցի թիվ 1 շենքի կողային մասը/արևելյան/ 30,0քմ,
  9. Քաջարան համայնքի Լեռնագործների փողոցի թիվ 9 շենքի կողային մասը /արևմտյան/30,0քմ,
  10. Քաջարան համայնքի Կավճուտ գյուղում՝ խաղասրահի ճակատային մասում, 6քմ./սեփականատիրոջ համաձայնությամբ/,
  11. Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում, թաղամաս 3 շենք 8 հասցեում գտնվող շենքի պատին, 20քմ,
  12. Քաջարան համայնքի Գեղի գյուղի 4-րդ փողոց, շենք 2 հասցեում գտնվող ակումբի շենքի դիմային պատի վրա, 12քմ,
  13. Քաջարան համայնքի Գետիշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող կենցաղի տան շենքի դիմային պատի վրա,
  14. Քաջարան համայնքի Անդոկավան գյուղում՝ ավտոբուսի կանգառի կողային պատին, 5քմ,
  15. Քաջարան համայնքի Բաբիկավան գյուղում՝ թիվ 3 շենքի կողային պատին, 10քմ,
  16. Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղում՝ հին խանութի շենքի դիմային մասում, 6քմ,
  17. Քաջարան համայնքի Քաջարանց գյուղի տարածքում գտնվող հանդիսությունների սրահի դիմային պատի վրա:

2. Սույն որոշման մասին տեղեկացնել բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին, թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մագաղատ Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner