Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 մայիսի 2019 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննելով ՀՀ Սյունիքի մարզի   Քաջարան համայնքի  Քաջարան համայնքի տարածքում <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի  կողմից կատարված վարչական իրավախախտումների վերաբերյալ Քաջարանի    համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության  հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության  տրանասպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման  բաժնի  կողմից 2019 թվականի մայիսի 13-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 10արձանագրությունը,

պարզեցի`

 Վարչական իրավախախտում կատարած <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ն  ՀՀ Սյունիքի մարզի   Քաջարան համայնքի  Գետափնյա 44 հասցեում  գտնվող  ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի գրանցման վկայական 2322533/ 1,6 հա հողամասում  ինքնակամ  կառուցել է հետևյալ մակերեսներով շենք-շինություններ հարթակ՝ 1981քմ,   ՎՔԾ պահեստ /բետոնե հարթակ/՝ 64621քմ,  հենապատ՝ 49769քմ, անցակետ՝ 93քմ, յուղման կետ՝ 1754քմ, լիցքավորման կայան՝ 11293քմ, օժանդակ շինություն՝ 1225քմ, լիցքավորման կետ՝ 1646քմ, դիսպետչերական  կետ՝ 2408քմ և կենցաղային շինություն՝824քմ այսինքն կատարել է արարք, որը առաջացնում է պատասխանատվություն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191 պրիմ, 281-283-րդ հոդվածներով, 

որոշում եմ ՝

1.      <<ԶՊՄԿ>> ՓԲ ընկերությանը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված  վերոհիշյալ խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության և կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

 <<ԶՊՄԿ>> ՓԲ ընկերության կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին՝ սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: 
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական  ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել <<ԶՊՄԿ>> ՓԲ ընկերությանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Քրիստինե Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner