Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 օգոստոսի 2021 թ.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԱԳԻԿԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՀԻՏ ԳՐԻՇԱՅԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 22.1 կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման, հիմք ընդունելով Անահիտ Գրիշայի Առաքելյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղում գտնվող՝ Անահիտ Գրիշայի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 190,6 /մեկ հարյուր իննսուն ամբողջ վեց/ քառ.մ. ներքին մակերեսով բնակելի տունը, 0,8 /զրո ամբողջ ութ/ քառ.մ. ներքին մակերեսով սանհանգույցը, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել Անահիտ Գրիշայի Առաքելյանի սեփականությունը :        

 2. Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Քաջարան  համայնքի, Ձագիկավան գյուղում գտնվող՝ 0,00404 հա բնակավայրերի նշանակության «այլ հողերի» գործառնական նշանակությունը փոփոխել «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության:

 3.  Բնակելի տանը, սանհանգույցին և սպասարկման հողամասին տրամադրել հասցե՝

ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Ձագիկավան 1-ին թաղամաս, տուն 39:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝150b8405-54d6-4b5b-8ef2-6096ea830cd5



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner