Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 06-ի «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները հրապարակային սակարկություններով օտարելու մասին» թիվ 14-Ա որոշումը և 2019 թվականի մայիսի 13-ին կազմակերպած աճուրդի թիվ 01 արձանագրությունը` որոշում եմ`
1. Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Բակուցի փողոցի թիվ 7/39 հասցեում գտնվող համայնքի սեփականություն /վկ. N19092018-09-0025/ հանդիսացող տարածքը 819000 /ութ հարյուր տասնինը հազար / ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող Գուրգեն Լյուդվիգի Հարությունյանին: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: