Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հունիսի 2022 թ.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ Խ.ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 4/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՐՄԵՆ ԱՐՏԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ 0,00289 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ Օրենքով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով, հաշվի առնելով Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Աբովյան փողոց, թիվ 4 շենքի 52 բնակարանի բնակիչ Արմեն Արտակի Խաչատրյանի դիմումը`

                                                       ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ Սյունիքի մարզի,Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Խ.Աբովյան փողոց թիվ 4/4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N21062022-09-0045) Արմեն Արտակի Խաչատրյանի կողմից ինքնակամ կառուցված 28,9ք.մ. արտաքին /24ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ 0.00289հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման սպասարկման հողամասով՝ ընդհանուր 70230 /յոթանասուն հազար երկու հարյուր երեսուն/ ՀՀ դրամով, որից  28,9x0,1209x10000=34940(երեսունչորս հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ ավտոտնակի և 28,9x0,00370x330000= 35290(երեսունհինգ հազար երկու հարյուր իննսուն) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմեն Արտակի Խաչատրյանին։

2.Աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner