Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 սեպտեմբերի 2022 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԻ ԳՅՈՒՂԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑ 22, ԳԵՂԻ ԳՅՈՒՂԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑ 23 ԵՎ ԳԵՂԻ ԳՅՈՒՂԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑ 24 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂՄԱՍԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով  և   42-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով և հաշվի առնելով, Կապան քաղաքի, Լեռնագործների փողոցի 18-րդ շենք բնակարան 12 բնակիչ Վահե Սոկրատի Պետրոսյանի դիմումը՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Սեփականության իրավունքով (N28082014-09-0025, N28082014-09-0027 և N25032014-09-0001) Վահե Սոկրատի Պետրոսյանին պատկանող, Քաջարան համայնքի Գեղի գյուղի 5-րդ փողոց թիվ 22, Քաջարան համայնքի Գեղի գյուղի 5-րդ փողոց թիվ 23 և Քաջարան համայնքի Գեղի գյուղի 5-րդ փողոց թիվ 24 հասցեներում գտնվող հողամասերի միավորման արդյունքում առաջացած նոր հողամասին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Քաջարան համայնք,գ. Գեղի 5-րդ փողոց,22-24 հողամաս:        

2. Սյունիքի մարզի, Քաջարան  համայնքի, Գեղի գյուղի 5-րդ փողոց թիվ 23 հասցեում գտնվող (09-026-0004-0001 կադաստրային ծածկագրով) 0,00731 հա բնակավայրերի նշանակության այլ հողերի և Սյունիքի մարզի, Քաջարան  համայնքի, Գեղի գյուղի 5-րդ փողոց թիվ 22 հասցեում գտնվող (09-026-0004-0003 կադաստրային ծածկագրով) 0,1004 հա բնակավայրերի նշանակության այլ հողերիգործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման: 

3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:           

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահագն Ստեփանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner