Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հունիսի 2022 թ.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 21/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԵԳՈՐ ՍԵՐԺԻԿԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարաման մասին 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 4-րդ մասով» Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 12.04.2001թ. «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N286 որոշումը, Քաջարան քաղաքային համայնքի ավագանու 26 դեկտեմբերի 2017թվականի 26-Ա որոշումը և հաշվի առնելով Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոց թիվ 19 շենքի 48 բնակարանի բնակիչ Եգոր Սերժիկի Մկրտումյանի դիմումը`

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի  Լեռնագործների  փողոցի թիվ 21/3 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ վկայական N09-007-0013-0026/ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողերից 0,002հա հողամաս կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Լեռնագործների փողոց թիվ 19 շենքի 48 բնակարանի բնակիչ Եգոր Սերժիկի Մկրտումյանին գեղեցկության սրահ կառուցելու համար:

2.Հանձնարարել համայնքապետարանի քաղաքաշինության,  հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Վ.Գրիգորյանին` Եգոր Սերժիկի Մկրտումյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր 25/քսանհինգ/տարի ժամկետով, տարեկան 20*1500*1,2=36000/երեսունվեց հազար/ ՀՀդրամ վարձավճարով, ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner