Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 փետրվարի 2020 թ.

ՄԱՐԱՏ ՍԱՄՎԵԼԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ 9/1/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.00276 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի  24-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն և ՀՀ Կառավարության 17 ապրիլի 2003թ. թիվ 470-Ն որոշումներով,հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան քաղաքի, Աբովյան փողոցի  6 շենքի, 6-7 բնակարանի բնակիչ Մարատ Սամվելի Դավթյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03022020-09-0026 վկայականի համաձայն ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ք. Քաջարան, Լեռնագործներ 9/1/2 հասցեում գտնվող Մարատ Սամվելի Դավթյանին  սեփականության իրավունքով  պատկանող  բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.00276 հա սպասարկման հողամասում ինքնակամ կառուցված  20.46 քառ.մ արտաքին /18.27 քառ.մ ներքին/ մակերեսով ավտոտնակը,  որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Մարատ Սամվելի Դավթյանի սեփականություն:

   1.1. Նշված ավտոտնակը, որպես սեփականություն ձեռք բերելու համար շինարարություն իրականացրած Մարատ Սամվելի Դավթյանին առաջարկել վճարելու համայնքային բյուջե օտարման համար սահմանված հետևյալ վճարը՝ 20.46 x 0,11 x 10000 = 22510 (քսաներկու հազար հինգ հարյուր տասը) ՀՀ դրամ  ավտոտնակի համար:

2. Օրինականացման համար սահմանված վճարները 30-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3. Սյունիքի մարզի Քաջարան  համայնքի Լեռնագործներ փողոցի թիվ 9/1/2 հասցեում  գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.00276 հա հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հերմինե Հարությունյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner