Քննելով ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի գյուղի տարածքում Ագնեսսա Սարգսյանի կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից 2021 թվականի օգոստոսի 03-ին ներկայացված նյութերը,
պարզեցի`
Վարչական իրավախախտում կատարած Ագնեսսա Սարգսյանը ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի գյուղի վարչական տարածքում, իրեն սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցել է 14քմ մակերեսով շինություն, 5,74քմ մակերեսով պարիսպ, 15,4քմ մակերեսով հենապատ, այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ 1-ին մասի 1-ին ենթակետով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191 պրիմ, 281-283-րդ հոդվածներով,
որոշում եմ ՝
1. ԱԳՆԵՍՍԱ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով նախատեսված խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք` 200.000 ( երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. ԱԳՆԵՍՍԱ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել ԱԳՆԵՍՍԱ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ