Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 հուլիսի 2018 թ.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔ ՔԱՋԱՐԱՆ ԳԵՏԱՓՆՅԱ 33 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԱՄՎԵԼ ԴՐԱՍՏԱՄԱՏԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 69,4Ք.Մ. ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ՝ 0.00347 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին>> թիվ 470-Ն որոշումների և հաշվի առնելով Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5շենքի, 23 բնակարանի բնակիչ  Սամվել Դրաստամատի Դավթյանի դիմումը`  որոշում եմ 

 

1.ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ք. Քաջարան Գետափնյա  փողոցի թիվ 33  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N 19062018-09-0008) Սամվել Դրաստամատի Դավթյանի  կողմից ինքնակամ կառուցված 69,4 (վաթսունինը  աբողջ չորս) ք.մ. արտաքին / 55,44 ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը  0.00347 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման սպասարկման հողամասով՝ ընդհանուր 104447 /հարյուրչորս հազար չորս հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամով, որից  69,4x0.11x10000 =76340 (յոթանասունվեց  հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ ավտոտնակի և  34,7 x 0.0135 x 60000=28107 (քսանութ հազար հարյուր յոթ) ՀՀ դրամ հողամասի համար  ուղղակի  վաճառքի միջոցով օտարել Սամվել Դրաստամատի Դավթյանին:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

 

 

2.Աշխատակազմի քաղաքաշինության,  հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին` սույն որոշումից բխող գործառույթներն  իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner