Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 17, 18, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 21-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման ,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> N286 որոշումով, և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետի թիվ 01/2369-14 ,,7 ,, մայիսի 2017թ-ի եզրակացությունը և <<ԶՊՄԿ>> ՓԲ Ընկերության 20.08.2013թ-ի գրությունը ,Քաջարան համայնքի ավագանին ՝,որոշում է.- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից և համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից <<ԶՊՄԿ>>ՓԲԸնկերությանը՝տեխնիկական ջրի ստորգետնյա խողովակաշարի սպասարկման նպատակով, 10տարիժամկետով, տրամադրելսահմանափակ օգտվելու իրավունքով` (սերվիտուտ)հետևյալ հողամասերը՝
1.Պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից.
ա/.09-007-2173-0001 կադաստրային ծածկագրով 0,06663հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝տարեկան 8300 (ութ հազար երեք հարյուր )ՀՀ դրամ վարձավճարով.
բ/.09-038-2145-0001 կադաստրային ծածկագրով 0,0869հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝տարեկան (10793.0) ՀՀ դրամ վարձավճարով
գ/. 09-038-2153-0001 կադաստրային ծածկագրով 0,49911հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝տարեկան ( 62000 ) ՀՀ դրամ վարձավճարով.
2.Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից
.09-007-0302-0001 կադաստրային ծածկագրով 0,66985հա բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատեսք՝տարեկան 83200 (ութսուներեք հազար երկու հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով.
Հանձնարարել քաղաքաշինության, հողի վերահսկողության,կոմունալ տնտեսության, տրանսպորտի բաժնի պետին- ԶՊՄԿ ՓԲԸ –ի հետ կնքել հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունքի պայմանագրեր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցում: |