Այսօր: Շաբաթ, 11 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 6-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ԱՃՈՒՐԴՈՎ/ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված  կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով,  համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և  հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․

1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`

ա/ ԼՕՏ 1 Քաջարանի համայնք Քաջարանց գյուղ 3-րդ փողոց, 52 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,2631 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1121000 /մեկ միլիոն մեկ հարյուր քսանմեկ հազար/ ՀՀ դրամ:

բ/ ԼՕՏ 2 Քաջարանի համայնք Քաջարանց գյուղ 3-րդ փողոց, 19 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,17839 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 760000 /յոթ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:

2 Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի: 

3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner