Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>>թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին>>թիվ 470-Ն և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018թվականի N 11 որոշումների, հաշվի առնելով Քաջարան քաղաքի Գայի փողոց թիվ 3 շենքի 17 բնակարանի բնակիչ Արմեն Արտավազդի Գրիգորյանի դիմումը`
1.ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ք. Քաջարան Գայի փողոցի թիվ 3/4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N07112019-09-0034) Արմեն Արտավազդի Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված 62,08ք.մ.արտաքին /51,25ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը 0.0031հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման սպասարկման հողամասով՝ ընդհանուր 93398 /իննսուներեք հազար երեք հարյուր իննսունութ/ ՀՀ դրամով, որից 62,08x0.11x10000 =68288 (վաթսունութ հազար երկու հարյուր ութսունութ) ՀՀ դրամ ավտոտնակի և 31x 0.0135x 60000=25110 (քսանհինգ հազար հարյուր տաս) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմեն Արտավազդի Գրիգորյանին: 2.Աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: