Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով,հիմք ընդունելով Քաջարանի համայնքի ավագանու 25 դեկտեմբեր 2024 թվականի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» N 97-Ն որոշումը, և հաշվի առնելով ԱՁ Հասմիկ Մամիկոնի Հովհաննիսյանի հոկտեմբերի 14-ի հայտը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Շիրվանզադե փողոցի շենք 5/41 հասցեում գործող Ա/Ձ Հասմիկ Մամիկոնի Հովհաննիսյանին տալ 5,6 ք․մ․ մակերեսով այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն։