Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 մայիսի 2024 թ.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 9/29-2 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿՑԱԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով,հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը և <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> թիվ 225-Ն օրենքը, 2005թ դեկտեմբերի 29-ի «Անշարժ  գույքի` ըստ  դրա  գտնվելու վայրի  հասցեավորման, ինչպես  նաև  անշարժ գույքի   հասցեների  ռեեստրի   ստեղծման  և   վարման   կարգը  սահմանելու   մասին»  թիվ    2387-Ն  որոշումը, հաշվի առնելով 21 ․07.2023 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2023U4SUCU),<<Զեփյուռ Արտ>> ՍՊ ընկերության 02082023թ տեխնիկական եզրակացությունը և             ք Քաջարան Լեռնագործների փ. շենք 13, բն26 բնակիչ Մարութ Կոմունարի Թովմասյանի դիմումը `

                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ  ԵՄ

1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 9/29-2 հասցեում Մարութ Կոմունարի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում (վկայական N 2724694) ինքնակամ կառուցված կցակառույցը,  որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված են քաղաքաշինական նորմերով ու կանոններով, ճանաչել օրինական:

2.Պարտավորեցնել Մարութ Կոմունարի Թովմասյանին ինքնակամ կառուցած կցակառույցի համար տեղական բյուջե վճարել 5,7x0,1209x20000=13800 (տասներեք  հազար ութ հարյուր) ՀՀ դրամ կցակառույցի համար։

3 Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները` 60-օրյա Ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աիդա Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner